Ինչքան էլ զարմանալի թվա, Ադրբեջանի՝ հեռուներ չգնացող պատմության մեջ քաղաքական ամենանշանավոր դեմքերը, որոնք ջանք չեն խնայել այդ պետության ստեղծման և ադրբեջանականության գաղափարախոսության տարածման գործում, եղել են իրանական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իրանական ծագում ունեն ԱՀ 1-ին հանրապետության հիմնադիրը և 3-րդ հանրապետության բոլոր 4 նախագահները։

Այսպես՝

Մամեդ Էմին Ռասուլզադեն՝ Ադրբեջանական ժողովրդավարական Հանրապետության (1918-1920) հիմնադիրը և Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահը (1918թ․), կովկասյան պարսիկ էր՝ թաթ։

Կովկասյան պարսիկ է նաև Ադրբեջանական Հանրապետության (հետխորհրդային շրջան) առաջին նախագահը՝ Այազ Մութալիբովը։

Հատկապես վերջերս շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քուրդ է եղել նաև ԱՀ երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

Լինելով քուրդ՝ շարքից անմասն չի մնում նաև Հեյդար Ալիևը, և այդ մասին գրվել է բազմիցս։

Նշված բոլոր անձինք՝ բացառությամբ գուցե Մութալիբովի, հակաիրանականության ջահակիրներների ցանկում են։

Չգիտեմ այս դեպքում համեմատությունն ինչքանով է ճիշտ, բայց իրավիճակը որոշակիորեն նման է թվում Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել