Համաձայն <
Թե որքանով այդ ծրագրերը կյանքի ուժ ստացան և Ադրբեջանն ինչպիսի ազդեցություն ունեցավ մերձավորարևելյան տարածաշրջանում, թողնենք մի կողմ: Բայց որ իսլամական գրոհայինների շարքերը համալրած ադրբեջանցի ահաբեկիչներից շատերին Բաքվին հաջողվեց տարբեր ճանապարհներով վերադաձնել և ձերբակալության քողի տան նրանց կենտրոնացնել գաղտնի ռազմական ճամբարներում՝ հետագա օգտագործման նպատակով, դա քննարկման առարկա է: Արդեն 2014 թվականի վերջերին և 2015 թվականի ընթացքում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու մասին հայտարարություններով, որոնցում ներկայացնում էր տարբեր ժամանակահատվածներում իսլամական գրոհայինների շարքերում ընդգրկված ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ օպերատիվ տվյալներ: Հատկանշական է, որ նման հրապարակումներն առավել ընդգծված և լայն տարածում ստացան, մանավանդ, այն ժամանակ, երբ մի կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը սկսեցին վճռական հարվածներ հասցնել իսլամական գրոհայիններին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ու նաև այն հանգամանքը, որ այդ ամենը վերջիններիս տանում է դեպի անխուսափելի պարտության, Ադրբեջանը շտապեց ահաբեկիչներ դաստիարակող և արտահանող երկրից վերածվել ահաբեկչության դեմ պայքարող պետության: Այն ինչ դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Բաքվի հակաահաբեկչական ձեռնարկումները ոչ միայն ազնիվ չեն, այլև նպատակաուղղված են գրոհայինների ծառայությունները սեփական շահերին ենթարկելու հանցավոր ծրագրերի իրականացմանը: Դա իր արտահայտությունը գտավ ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում:
Այդ օրերին, հակառակորդը, անասելի ծանր մեղսագործություններով «աչքի ընկավ» հատկապես մարտագծի հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ, որտեղ նրա զինյալները ներթափանցելով Թալիշ գյուղի ծայրամասային տներից մեկը՝ նախ գնդակահարեցին տարեց բնակչներ Վալերիկ, Ռազմելա և Մարուսյա Խալափյաններին, իսկ այնուհետև անարգեցին նրանցից երկուսի մարմինները: Անպաշտպան ծերերի հանդեպ գործած բարբարոսությունը միակը չէր չորսօրյա առճակատման ընթացքում: Իսլամական ձեռագիրն իր արտահայտությունը գտավ նաև խրամատային մարտերում: Երբ հայ զինվորները՝ մինչև վերջին փամփուշտը դիմագրավելով ուժերով ու միջոցներով բազմիցս գերազանցող հակառակորդի գրոհներին, հերոսաբար ընկան իրենց վստահված դիրքերում, թուրքն անտեսելով իսկական զինվորականին հարիր պահվածքն ու արժանապատվությունը, տակավին գործեց թուրքավարի՝ գլխատելով կամ անարգելով արդեն որևէ վտանգ չներկայացնող Քյարամ Սլոյանի և Հրանտ Գաբրիելյանի մարմիններըը: Ավելին, շրջանցելով մարդկայինի ու բարոյականի բոլոր սահմանները և առաջնորդվելով խաշնարածին հատուկ վայրենի բնազդով, իրենց 21-րդ դարի արժեհամակարգի կրող հորջորջած, սակայն կատարածով դեռևս մռայլ միջնադար հիշեցնող բարբարոսները չխորշեցին գերավարված հայ սպա Հայկ Թորոյանին գլխատել կենդանի վիճակում և, որ ամենահրեշավորն է, կատարված այդ և մյուս վայրագությունների սահմռկեցուցիչ հետևանքներն, ի ցույց աշխարհի, տեղադրել սոցիալական ցանցերում: Օրեր անց մամուլի էջերում տեսնելով այդ ահասարսուռ դեպքերի լոսանկարները, Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը բառացիորեն ասաց հետևյալը. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է «Իսլամական պետության» ձեռագիրը»:
Ընդհանուր առմամբ այդ չորս օրերի ընթացքում, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված 31 անձանցից 27-ի մարմինները ենթարկվեցին տարբեր աստիճանի խոշտանգումների ու անարգանքի: Բացի այդ հանցանքներից «Գրադ» հրթիռահրետանային կայանքից Մարտունու շրջանի Զորավան բնակավայրի դպրոցին հասցված թիրախային հարվածից սպանվեց 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվեցին վերջինիս զույգ եղբայրները՝ 11 տարեկան Գևորգն ու Գրիգորը, 12 տարեկան Վարդան Անդրեասյանը և 13-ամյա ևս մեկ երեխա... Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նույն ահաբեկչական գործողությունների տրամաբանական շարունակությունը, որը գիտակցորեն նպատակաուղղված էր հայ սպանելուն: Չնայած այս ամենը միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտման արժանի ռազմական հանցագործություններ են, բայցևայնպես, համապատասխան միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ոչ միայն համարժեք գնահատական չտվեցին կատարվածին, այլև «ընդունված կարգով» ոչինչ չասող հայտարարություններով հավասարության նշան դրեցին դահճի և զոհի միջև: Հենց այդ «վերաբերմունքն» էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը, ցինիկորեն արհամարելով քաղաքակրթության տարրական նորմերը, ապաշխարելու փոխարեն, գնաց իր խուժանին հրապարակավ «փառավորելու» (ինչպես դա արել էր Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած հակահերոս Ռամիլ Սաֆարովի դեպքում) ստոր քայլին՝ դրանով իսկ խրախուսելով հայատյացությունը: (Հիշեցնենք, որ մարդասպան Ռ.Սաֆարովին ոչ միայն ներում շնորհվեց, այլև հռչակվեց այդ երկրի «ազգային հերոս», իսկ Ադրբեջանի նախագահն ավելի ուշ բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ես հիշում եմ, թե ինչքան անհիմն մեղադրանքներ են հնչել իմ հասցեին Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու և ազատություն տալու համար, ինչքան հարձակումներ են գործել իմ դեմ երեսպաշտ օտարերկրյա քաղաքական գործիչները: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ այդ առիթով բանաձև է ընդունել և դատապարտել իմ քայլը: Բայց ես այսօր էլ կարող եմ ամենայն վճռականությամբ ասել, որ Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել, ազատություն է տվել իր սպային և վերականգնել արդարությունը...»)
Ասել է թե՝ պարգևատրելով հային գլխատած կամ մարմինն անարգած իր ենիչերին, Ալիևը փաստեց իսլամական ահաբեկչի ձեռագրին հարիր սեփական զինուժի գործելաոճը...
Որ իսլամական գրոհայինների մասնակցությունն աներկբա էր ապրիլյան առճակատմանը և նրանք իրենց անմարդկային արարքներով օրինակ ծառայեցին ադրբեջանական «կանոնավոր» բանակի ասկյարների համար, վկայում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ սահմռկեցուցիչ մի շարք այլ փաստեր: Սակայն, չնայած այս հանգամանքին, պաշտոնական Բաքուն ամեն կերպ ջանում է շրջանցել տվյալ իրողությունը, չգիտակցելով հանդերձ, որ սելավից փրկվելով ընկնում է կրակը: Առայսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին: Իսկ դա նրան հաջողվում է ոչ միայն պայմանավորված Ադրբեջանում տիրող համատարած գրաքննությամբ, այլ նաև այն իրողությամբ, որ ունեցած հարյուրավոր զոհերից շատերը հանդիսանալով Սիրիայից և Իրաքից վերադարձած իսլամական գրոհայիններ և հաշվառված չլինելով սեփական բանակում, շարունակում են անհայտ մնալ հանրության համար: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչի կողմից ահաբեկիչներին վայել գնահատական տալու և, ըստ այդմ՝ նաև նրանց «հիշատակը» հարգելու ադրբեջանական գործելակերպ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=342384319510914&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել