Related imageԲոլորս էլ գիտենք՝ ինչ հզոր զենք է համացանցը: Գիտենք նաև, որ սոցիալական ցանցերի միջոցով ևս հակառակորդ երկրները պատերազմի ժամանակ պայքարում են միմյանց դեմ`քարոզչություն, հակաքարոզչություն, ինֆորմացիա հավաքել, դեզինֆորմացիա նետել թշնամուն, գործակալներ հավաքագրել, վիրուսների միջոցով վնասել թշնամու պետական և ռազմական հիմնարկների ցանցերը, ինֆորմացիա գողանալ և այլն:
Մեզ մոտ քիչ թե շատ տեղեկացված են օգտատերերը այդ վտանգների մասին, գիտեն՝ ինչպես պաշտպանվել և դա շնորհիվ որոշ անհատների և պետական ուշադրության, բայց դա, ցավոք, Facebook սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում հիմնականում:
Պետք է հայացքներս ուղղենք մեկ այլ Հայաստանում տարածված սոցիալական կայքի վրա` odnoklassniki կամ, ինչպես հիմա է կոչվում, ok.ru ի վրա:
Փաստ է, որ ներկա պահին դեռևս հայաստանցիների և հետխորհրդային տարածքում ապրող հայերի ավելի մեծ քանակությամբ մարդիկ օգտվում են այս սոցիալական կայքից ավելի շատ, քան Ֆեյսբուքից: Երևի թե հատուկ ծառայությունների աշխատակիցներից բացի՝ ոչ ոք չի զբաղվում այս կայքով: Այստեղ ևս մարդիկ թուրքերի հետ ֆորումներում վիճում են, հղումներ են ստանում, քարոզչության են ենթարկվում, հավաքագրվելու վտանգի են ենթարկվում:
Սա անպաշտպան տիրույթ է մեզ համար, եկեք չմոռանանք, որ մեզանից շատերը հենց այս կայքից են սկսել օգտվել սոցկայքերից, օրինակ՝ ես իմ քափս լոքը միացրած լատինատառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել