Barometer.am-ը գրում է. 

Լիբիայում ավիաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 141 մարդ

Լիբիայի հարավում գտնվող ավիաբազայի վրա կատարված հարձակման հետևանքով 141 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվածներից 103-ը զինծառայողներ են, մյուսները խաղաղ բնակիչներ, որոնք կամ ավիաբազայի աշխատակիցներն էին կամ գտնվել են բազայի մոտակայքում:

Ենթադրվում է, որ ավիաբազայի վրա հարձակվել են "Երրորդ ուժ" զինված խմբավորման ջոկատները, որոնց աջակցում են երկրի այլ տարածքներում հաստատված գրոհայինները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել