Նրանցից շատերը, առանց չափազանցնելու, հերոսական արարքներ են կատարել այդ օրերին, բայց այսօր ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի` խոպան են գնացել: Ի՞նչ է, պետք է անպայման զոհվեի՞ն, որ մեծարենք: Դա բոլորիս ամոթն է, որ էդ տղերքին չենք կարողացել գործ ճարել, որ ստիպված գնացել են արտագնա աշխատանքի: Առնվազն երկու հոգու ես եմ ճանաչում, որ մեծ գործերի տեր են եղել կռվի դաշտում, բայց այսօր խոպանում են: Եկեք մի անգամ ընդունենք, որ միայն պետության և ՊՆ-ի մեղքը չէ դա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել