Image result for лавровԵրբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական 102 րդ ռազմա բազան կարող է ներգրավվել իպ դեմ պայքարում, մեզանից շատերը մտահոգվեցին : Մտահոգվում էին, որ դրա պատճառով իպ ն կարող է թշնամանալ հայերի և Հայաստանի հետ և Հայաստանը կարող է դառնալ ահաբեկությունների թիրախ :
Նախ նշեմ, որ ոչ ռուսաֆիլ եմ, ոչ `ռուսաֆոբ, ոչ արևմտաֆիլ եմ, ոչ`արևմտաֆոբ .հայամետ եմ :
Բայց միթե կարծում ենք, որ իպ ն մինչև այժմ մեր ազգն ու պետությունը իր բարեկամն էր համարում ?:
ԻՊ ն , եթե իր արյունոտ ձեռքերը հասնեին, վաղուց Հայաստանը կդարձներ թիրախ, ինչպես ցանկացած պետության, որը վահաբական իշխանությունների տիրապետության տակ չէ : Կամ մի թե մոռացել ենք , ինչպես են նրանք վարվում իրենց տիրապետության տակ գտնվող հայկական աշխարհիկ և կրոնական շինությունների հետ, ինչպես են հայերին ստիպում ծայրահեղ իսլամի հետևորդ դառնալ, կամ մեռնել : Մոռացել ենք, որ իրենց տպած քարտեզներում ՀՀ ն նվաճման ենթակա տարածք է :Թե մոռացանք ինչպես էին քառօրյա պատերազմից առաջ ադրբեջան գործուղել հարյուրավոր ազիկնոցի քաղաքացի իսլամիստների? ;
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել