Կարդում եմ ռեզոնանսային վերնագիր. Գյումրիի ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում՝ նշանակում է լուրջ վտանգի տակ դնել ողջ Հայաստանը։ Շարունակում ես կարդալ ու սկսում ես կասկածել, որ գրված մի քանի պարբերությունը պարզապես թուղթ սևացնելու համար են գրել, որպեսզի կարողանան այս վերնագրի ներքո մի քիչ աժիոտաժ ստեղծեն, որովհետև, ամենայն անկեղծությամբ եմ ասում, վերլուծական բաղադրիչը դրանում ավելի քիչ էր, քան տաքսիստ Ժորայի մեքենայում։ Թե բա՝ եթե ռուսները Գյումրիի բազան ԻՊ-ի դեմ օգտագործեն, ԻՊ-ը կկատաղի, ու Հայաստանը, Երևանն ու Գյումրին ռիսկի տակ կլինեն։
Իա, իրո՞ք։ Դարակազմիկ այս մտքի հեղինակը հավանաբար մտածում է, որ եթե ԻՊ-ը լոգիստիկ ու կազմակերպչական հնարավորություն ունենա Հայաստանում ռիսկեր ստեղծելու, վերջին պահին կհիշի, որ Գյումրիից իրենց չեն խփել ու կմտափոխվի։ ԻՊ չի, այլ մարդասիրական կազմակերպություն էլի։ Եթե խոսում ենք ռիսկերից, ապա այդ ռիսկերն առաջացան դեռ այդ ժամանակ, երբ ժամանակակից պատմության այդ հակահումանիստական հրեշը գլուխ բարձրացրեց ու որոշեց, որ իրենք պետք է էքսպանսիվ լինեն։ Ու դա նույնիսկ այն բանից առաջ էր, երբ ռուսական առաջին ռումբերն սկսեցին թափվել նրանց գլխին։ Ու սա հասկանալու համար պետք չէ քաղաքագիտության գիգանտ լինել։
Կարծում եմ, որ իրականում այլ խնդիր կա։ Պերմյակովի թեման կարծես սպառել է իրեն՝ հակառուսական ալիքներ հրահրելու ու դրանցից դիվիդենտներ քաղելու համար, ռուսական բազայի նեգատիվությունը ցույց տալու ավանդական այլ միջոցներն էլ են հնացել։ Դրա համար, ինչո՞ւ չէ, եկե՛ք գրենք, որ այն մեզ համար ռիսկեր է ստեղծում, որովհետև ԻՊ-ը կկատաղի ու մեզ կնեղացնի։
Նյութի աղբյուր՝ http://chusumnasirvacashxarh.blogspot.am/2017/05/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել