Ամեն տարի գնալով համոզվում եմ, որ Ապրիլի 24-ը շատերի համար դարձել է ցուցամոլության, փիառվելու ևս մեկ տարբերակ, և այդ տարբերակները հաճախ անհեթեթության են հասնում: Չէի կարող այս թեմային չանդրադառնալ, քանի որ նյարդայնացնելու աստիճան տհաճ է: Առանձնացրել եմ մի քանիսին, ովքեր այդ պահին աչքովս ընկել են:
«Հայաստանի կին վարորդների ֆեդերացիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». այսպես է գրել «Մագավտո»-ի Մագան: Հարգելի Մագա, Ապրիլի 24-ը ձեզ համար հերթական ռալի մրցարշավը չէ, որ մեքենայի կապոտների վրա Հայաստանի դրոշը կպցրած, կիսաբաց մարմնով, որ հատուկ ցանկացել եք ցույց տալ ձեր դաջվածքը, ու հայեցի տեսքով գնացել եք Ծիծեռնակաբերդ: Այսինքն՝ այդքան պարտադի՞ր էր այդքան պատրաստվել, լուսանկարվել և տեղադրել համացանցում և մեծ «գալչկա» դնել, որ դուք էլ եք եղել: Ձեր այցը ես ավելի շատ կանվանեի ձեր թանկարժեք մեքենաները գովազդելու հնարավորություն: Մի բան ամեն դեպքում պարզ է. եթե մարդ գնում է պարզապես, ո՛չ լուսանկարվում է, ո՛չ էլ բարձրաձայնում դրա մասին:
Իրեն մոդել երևակայած Անչոկի և նրա լկտի պահվածքի մասին առաջին անգամ չէ, որ գրում եմ: Ամեն անգամ նրա Ինստագրամի էջը նայելիս զարմանում եմ, թե ուր է հասնում մարդկային լկտիությունը, դրանում ավելի համոզվեցի, երբ իրեն ֆեյշն դիզայներ կոչած Անչոկը որոշեց ապրիլի 24-ի հավաքածու անել: «Անչոկ» նորաձևության սրահը ձեզ է ներկայացնում «Ապրիլի 24» հավաքածուն: Մարդ, ով Թուրքիայում տժժալուց հետո մի ամբողջ ֆոտոպատմություն է արել Ծիծեռնակաբերդում:
Հաջորդն Անի Քրիստին է և նրա հրապարակած լուսանկարները: Ուրեմն՝ առաջին լուսանկարում Անին հագել է ապրիլի քսանչորսը խորհրդանշող շապիկ, տխուր դեմքով, մի քանի ժամ անց այլ լուսանկար է հրապարակել նույն շապիկով՝ ժպիտը դեմքին: Այսինքն ի՞նչ։ Վե՞րջ, Անի ջան, տխրությունն անցա՞վ: Գուցե երգչուհին ժամանակ չի գտել զգեստափոխվելու:
Պակաս էքստրավագանտ տեսքով եթեր չէր մտել Լիլի Հովերը: Նայելով Լիլիթի եթերը՝ հասկացա, որ բարձր ճաշակի տեր այս հաղորդավարուհին ամեն ինչ արել էր և լավ պատրաստվել էր: Բավականին մեծ չափսերի հասնող Լիլիի անմոռուկն պարզապես ոչ լուրջ : Լիլի ջան, կարո՞ղա ծանրա, տաս, պահենք։