Image result for never againԻնչու եմ վստահ, որ «Այլևս երբեք»-ը դատարկ խոսքեր չեն:
Մանկուց ցեղասպանության հետ կապված ունեցել եմ հակասական զգացումներ` բարդույթ և հպարտություն:
Բարդույթ, որ միլլիոն ու կես զոհ ենք ունեցել, հպարտություն, որ շատ տեղերում դիմադրել ենք և փրկվել: Բոլորիս էլ հասկանալի է, որ, եթե ունենայինք պետականություն, բանակ և ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ապա այդ ամենը մեզ հետ չէր լինի:
Եթե չունենայինք պետականություն և բանակ, ապա այժմ հաստատ չէինք լինի, 90-ականների պատերազմում կկորցնեինք ոչ միայն Արցախը, այլև մեր հայրենիքի հայահպատակ մնացած մյուս շրջանները նույնպես:
2016 թվականի ապրիլ ամսին մեր՝ պետականություն և բանակ ունենալը կրկին հաստատեց մեր սեփական հայրենիքում ապրելու իրավունքը, իսկ այդ օրերին դրսևորված աննախադեպ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ մեզ բերեց հաղթանակ, Արցախում չկրկնվեց ցեղասպանությունը: Մեզ մի բան է պակասում՝ միասնական լինել, միշտ, որ վտանգը չչոքի մեր դռանը, ապա նոր դառնանք ՄԻԱՍՆԱԿԱՆ: ՄԻԱՍՆԱԿԱՆ լինելու, պետության և բանակի շուրջ համախմբվելու դեպքում այլևս երբեք ցեղասպանության չենք ենթարկվի, անգամ դրա վտանգի առջև, ամենայն հավանականությամբ, չենք կանգնի:
Հ. Գ. Եթե պետականությունը և բանակը աչքով տեսնում էինք, ապա ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ անտեսանելի գաղափար էր, իսկ քառօրյայի ժամանակ դրա մարմնացումն էլ տեսանք, արդեն գիտենք՝ ինչպես պետք է դա լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել