Բաքվի թաղամասերից մեկում այս պահին ԱՀ իշխանությունների հրահանգով քանդում են 19-րդ դարում կառուցված Հաջի Ջավադի մզկիթը, որը ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից մտցվել էր այդ պետության պատմական և մշակութային հուշարձանների ցանկ։
Բազմաթիվ շիա հավատացյալներ, որ մզկիթից դուրս չէին գալիս՝ այդ կերպ փորձելով ընդդիմանալ մզկիթի քանդմանը, ձերբակալված են։
Ընտիր կլիներ, եթե հիմա այս մասին արագ կերպով իրազեկվեին Իրանի ատրպատականյան այաթոլլաները, հատկապես այն այաթոլլաները, որոնք երբեմն որպես բարձրախոս օգտագործվում են ԱՀ-ի կողմից հակահայկական քարոզչության մեջ՝ կուլ տալով ԱՀ «շիայական խայծը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10209378284874860
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել