Armfootball.com-ը գրում է.
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում տղաների եւ աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
- Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաեւ երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները:
- Ավելին անել հնարավոր չէ՞ր:
- Ոչ: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր:
- Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցեց մրցման: Ի՞նչ կասեք:
- Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել:
- Մրցավարները հրում վարժությունում Անդրանիկի վերջին մոտեցման 175 կիլոգրամը չհաշվեցին:
- Դա մեր ու Անդրանիկի համար նշանակություն չունեցող հարց է: Կարեւորն այն էր, որպեսզի նա գլխավերեւում զգար այդ ծանրությունները: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջեւ դրված խնդիրները լուծեց:
- Աղջիկների մասնակցության մասի՞ն ինչ կասեք:
-Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը դեռ երիտասարդ են: Նրանց մասնակցությունից դժգոհ չենք: Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։