Barometer.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում որոշեց 2017 թվականի ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 6-ի շաբաթ օրը:
Որոշման նախագիծը գործադիրի նիստի ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավաչ-նախարար Դավիթ Հարությունյանը:
""Աշխատանքային օրը տեղափոխելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Նախագծի ընդունումը բխում է "Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից ու "Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից",- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ: