Barometer.am-ը գրում է.
"Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահեստայինների թվում թողել "Էվերտոնի" դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում:
"Դժգոհ էի Հենրիխ Մխիթարյանի խաղից "Վեսթ Բրոմվիչի" դեմ հանդիպման ժամանակ, հենց այդ պատճառով եմ նրան թողել պահեստայինների թվում",- մարզչի խոսքը փոխանցում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ "Մանչեսթեր Յունայթեդը" վերջին րոպեներին էր խուսափել պարտությունից: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170405/28508/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել