Armfootball.com-ը գրում է․
Ինչպես հայտնի է, Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնեց, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է: Նախնական հետազոտությամբ Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք:
Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել