Armfootball.com-ը գրում է.
 Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհ գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի 4 ներկայացուցիչներ:
 Օղակների վրա վարժությունում իրեն գերազանց դրսևորեց Արթուր Թովմասյանը: Նա մրցավարների կողմից ստացավ 15.133 միավոր (6.200 ծրագրային բարդությամբ) ու զբաղեցրեց առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալ: Վահագն Դավթյանը ստացավ 14.966 միավոր ու բավարարվեց 4-րդ տեղով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Դավթյանը երրորդ տեղն էր գրավել նժույգի վրա վարժությունում, իսկ ազատ վարժությունում 4-րդն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել