Հաճելի նորություն բոլոր նրանց համար, ովքեր անհանգստացած են իրենց օրգանիզմում առկա կալորիականության քանակով, ածխաջրերով և ճարպերով, մի խոսքով այն ամենն, ինչը վերաբերվում է ավելորդ քաշին: Ինչպես հայտնում է «PHP Science World» ընկերությունը, գիտնականները հաշվարկել են, որ յուրաքաչյուր համակարգչի մկնիկով մեկ «կլիկի» (հպման) ժամանակ մարդը կորցնում է 1,42 կալորիա:
Տվյալները ստացված են հաշվարկումների արդյունքում, թե ինչքա՞ն էներգիա է ծախսում մարդը ցուցամատը ծալելու ընթացքում: Նշեմ նաև, որ համաձայն օֆիցիալ դիետիկ նորմայի՝ հասուն տղամարդուն օրվա մեջ պահանջվում է 2700 կիլոկալորիա, իսկ կանանց` 2100: Արդյունքում ստացվում է 27.000 «կլիկ» (հպում) մեկ օրվա ընթացքում, որի արդյունքում հնարավոր է ազատվել այն ամենից, ինչ կերել եք ամբողջ օրվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://www.vardblog.net/2013/03/142.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել