Armfootball.com-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է «Օլիմպ-2» մարզադաշտի խոտածածկի որակից, որտեղ վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում կմրցի «Ռոստովի» հետ:
-Ինձ համար դժվար է հավատալ, որ վաղը մենք այս խաղադաշտում ենք խաղալու: Եթե իհարկե այն կարելի է խաղադաշտ անվանել: Չգիտեմ, թե վաղն ովքեր և ինչպես ենք խաղալու: Չգիտեմ, կհայտնվի արդյոք Մխիթարյանը:
Ես մտածում էի, որ մենք ավելի լավ պայմաններում ենք խաղալու: Նման իրավիճակ եղավ Չինաստանում և մենք հրաժարվեցինք խաղալ: Բայց, կարծես, վաղը մենք ստիպված կլինենք դուրս գալ և խաղալ,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ի լրագրող Ալինա Մատինյանը:
Նյութի աղբյուր՝ http://armfootball.com/arm/news/86380/mourinyu-chgitem-mkhitaryany-kkhaxa-te-och.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել