Armfootball.com-ը գրում է.
 Երևանի «Արարատի» նախկին պաշտպան Սերգեյ Ավագիմյանը, որն անցած տարի հրավիրվում էր Հայաստանի ազգային հավաքական, Հայաստանից հեռանալուց հետո մինչ օրս սպասում է, որ «Արարատը» կվճարի իրեն հասանելիք գումարները:

Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին Սերգեյ Ավագիմյանը ArmFootball.com-ին տված հարցազրույցում նշել էր, որ ինքն ու ակումբը պայմանավորվել էին խզել պայմանագիրը և ակումբն Ավագիմյանին երաշխիքի նամակ էր տվել, որ մինչև դեկտեմբերի վերջ կվճարեն խաղացողին հասանելիք գումարը: Սակայն մինչ այդ պահը ոչ ոք Սերգեյին ոչ մի գումար չէր տվել:

Պարզվեց, որ «Արարատը» մինչ օրս չի վճարել Սերգեյ Ավագիմյանին վերջինիս հասանելիք գումարը և ֆուտբոլիստը հարցը կարգավորելու համար դիմել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: 

ArmFootball.com-ին հայտնի է դարձել է, որ Սերգեյ Ավագիմյանը դիմում էր ներկայացրել ՀՖՖ-ի վեճերի լուծման պալատ, որն իր հերթին որոշում է կայացրել բավարարել ֆուտբոլիստի դիմում-պահանջը: Մասնավորապես պարտավորեցնել «Արարատ» ֆուտբոլային ակումբին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը: Որոշումն ուժի մեջ է մտել փետրվարի 1-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել