Barometer.am-ը գրում է.
Բաքվում հատուկ ծառայությունները չեզոքացրել են խմբի, որը Ադրբեջանի տարածքում նախատեսել էր ահաբեկչություններ իրականացնել: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Պետական անվտանգության ծառայությանը:
Հաղորդվում է, որ Պետանվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Ադրբեջանի սահմաններից դուրս գործող ահաբեկչական կազմակերպություններին միացած անձանց խումբը, ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և զենք, պատրաստվում է երկրի տարբեր անկյուններում ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Տեղեկության հաստատումից հետո հունվարի 31-ին հատուկ գործողություն է իրականացվել:
Գործողության ժամանակ սկսված փոխհրաձգության հետևանքով սպանվել է 4 կասկածյալ, ևս մեկը ձերբակալվել է: Նրանք սպանվել են ատրճանակներով և ինքնաձիգներով զինված դիմադրություն ցույց տալուց հետո: