Armfootball.com-ը գրում է.
 Գերմանիայի Լանդեսլիգայի Մ17 տարեկանների առաջնության առաջատար «Պեկելոհի» հայազգի կիսապաշտպան Միքայել ԱմյանըArmFootball.com-ի հետ զրույցում խոսել է Գերմանիա տեղափոխության, նոր երկրին ու առաջնությանը հարմարվելու և հետագա նպատակների մասին:
 Նշենք, որ Ամյանը Հայաստանում մարզվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է «Արարատ», իսկ 2016թ-ին տեղափոխվել է Գերմանիա:

-Միքայել, 16 տարեկանում որոշեցիր տեղափոխվել Գերմանիա և այնտեղ շարունակել կարիերադ: 16 տարեկան պատանու համար ռիսկային չէ՞ր այդ քայլը:

-Ռիսկային էր այն առումով, որ Գերմանիա մեկնելիս ոչ-մի ակումբի հետ նախնական համաձայնության չէի եկել: Սակայն ժամանելով այստեղ, փորձաշրջան անցա «Պեկելոհում» և լավ տպավորություն թողեցի թիմի մարզչական կազմի վրա:
 Այնուհետև առաջարկ ստացա նաև «ՎՖԼ Թեզենից»: 2 ամիս այնտեղ անցկացնելուց հետո որոշեցի վերադառնալ «Պեկելոհ», քանի որ այդ ակումբն ինձ ավելի շատ բան կտար կարիերայիս այս փուլում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել