Image result for Պարսից ծոցի համագործակցության խորհուրդԻրանի համար Պարսից ծոց անվանման ցանկացած այլ տարբերակ անընդունելի է՝ լինի դա Արաբական ծոց, թե ուղղակի Ծոց: Եվ դա այդպես է արդեն տևական ժամանակ, դեռ վերջին շահերի ժամանակներից:

Հաշվի առնելով Իրանի զգայունությունը այս հարցի հետ կապված` պետք է ասել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը օրերս թույլ է տվել կոպտագույն սխալ` ԱԳՆ փաստաթղթում «Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ» կազմակերպության անվանման մեջ կրճատելով «Պարսից» բառը: Ընդ որում՝ «Պարսից ծոցի» փոխարեն «Ծոց» բառը փաստաթղթում գործածվել է ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ` հարուցելով Իրանի քաղաքական և հասարակական շրջանակների զայրույթը:

Տեսահոլովակում Իրանի վերջին շահն է, որը շատ գեղեցիկ է հակադարձում արտասահմանյան լրագրողին Պարսից ծոցն այլ կերպ անվանելու փորձի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել