Ինչպես հայտնում է «New York Times»-ը՝ հիմնվելով մի քանի աղբյուների վրա, «Apple»-ը ներկա ժամանակներում փորձարկում է իր նոր «smart watch» սարքավորումը իրենց կենտրոնական գրասենյակում:


Խելացի ժամացույցներ APPLE-իցՍարքավորումը աշխատելու է iOS համակարգով և լինելու է ուղեկիցը iPhone-ի համար:


Այն նաև հայտնում է, որ ամերիկյան ընկերությունը բանակցություններ է վարում «assembly shop»-չինական «Foxconn» ընկերության հետ նոր գադջետների ստեղծման համար:

Ենթադրվում է, որ սարքավորումը պատրաստվելու է Willow ապակուց, որը ծանր է, բայց միևնույն ժամանակ ճկուն ապակի «Corning» ընկերության արտադրանք, որը արտադրվել է անցած տարի:


SMART WATCHES FROM APPLEԱյս ապակին հեշտությամբ կարող է պտտվել դաստակի շուրջը, և միևնույն է նա չի ճաքում և չի ջարդվում:

Էկրանի չափսը ենթադրվում է, որ կլինի 1,5 դույմ: Ինչ վերաբերում է նոր գադջետի ֆունկցիային, որպես ավելացում ստանդարտ ժամացույցին այն կարող է ընդունել/չընդունել զանգեր, տեղեկացնել տիրոջը եկող հաղորդագրությունների մասին նաև սոցիալական կայքերից:

Սպասվում է, որ այն հնարավոր կլինի օգտագործել սենսոր համակարգով, նաև Siri ձայնային օգնականի օգնությամբ: Օրինակ՝ նշանակել հանդիպում կամ թելադրել տեքստային հաղորդագրություններ:

iPhone սարքավորմանը հնարավոր կլինի միանալ Bluetooth 4.0. համակարգի միջոցով:
Հնարավոր է, որ iOS ժամացույցում նաև կլինի օգտագործել նավիգացիա:
Նյութի աղբյուրը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել