Barometer.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում անհայտ կորած համարվող 29-ամյա Հայկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2016 թվականի նոյեմեբերի 26-ին հաղորդում է ստացվել երիտասարդի մորից առ այն, որ որդին՝ 1988 թվականին ծնված Հայկ Խաչատրյանը, 2016 թվականի նոյեմբերի 20-ին դուրս է եկել իրենց բնակարանից և չի վերադարձել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու համար։
Հայկ Խաչիկի Խաչատրյանն ունի 175-180 սմ հասակ, միջին կազմվածք, դեմքը՝ օվալաձև, նիհարավուն, մի փոքր ճաղատ գլուխ, ծնոտի աջ հատվածում սպի, ձեռքերի վրա շան կծածի հետևանքով առաջացած սպիներ։ Երիտասարդի հագին տվյալ օրը, հավանաբար, եղել է սև գույնի սպորտային համազգեստ, սև ձմեռային կոշիկներ: Կից ներկայացնում ենք երիտասարդի լուսանկարը։
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: