Barometer.am-ը գրում է.
Բիշքեկի մերձակայքում թուրքական ACT Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 747 բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հաղորդվում է, որ զոհերի թվում կա օդանավի անձնակազմի 4 անդամ:
Օդանավը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի "Մանաս" միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ: Փլուզվել է 32 բնակելի տուն :
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20170116/25348/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել