Դարերի ընթացքում հազարավոր բանտարկյալներ փորձել են փախչել տարբեր բանտերից: Նրանք նախագծել են հիանալի պլաններ՝ բանտային բարձր անվտանգության համակարգից խուսափելու համար: Որոշ բանտարկյալներ կարողացել են փախչել, իսկ որոշները` մահացել են փախուստի ադյունքում: Փորձել են փախչել թունելներով, ծպտվել են, կարողացել են լողալ-անցնել կատաղի օվկիանոսային ալիքներ և անցնել ջրատար խողովակների միջով: Ստորև ներկայացված է բանտից փախուստի 11 իրական փորձ:

11. Փախուստ Նոր Մեքսիկայի «Քլովիս» բանտից

Seven Clovis Escapees

8 բանտարկյալներ փախել են մեծահասակների քրեակատարողական այս կենտրոնից 2008 թվականի օգոստոսի 24-ին: Փախուստը սկսվել է այն բանից հետո, երբ պահակախումբը սանտեխնիկական վերանորոգում իրականացնելուց հետո պատահաբար բանալին թողել է դռան վրա: Բանտարկյալներն օգտագործել են հենց այս բանալին դեպի խողովակներ մուտքը բացելու համար: Յոթօրյա պլանավորման և յոթժամյա շարունակական քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացան փախչել «Քլովիս» բանտից, որ գտնվում է Մեքսիկայում: Փախուստն իրականացրել են պատի մեջ տեղակայված ջրատար խողովակների նեղ տարածքը մագլցելով, օգտագործել են ձեռքով պատրաստած գործիքներ տանիքում անցք բացելու համար: Փախուստի դիմած բանտարկյալներից 3-ին բռնեցին հենց հաջորդ օրը, իսկ մնացած 4-ին բռնեցին օգոստոսի 28-ին:

10. Բեռլինյան փախուստ օդապարիկի օգնությամբ

The Berlin Wall BalloonՍովետական օկուպացիայի ժամանակ Արևելյան Բեռլինը դարձել էր մի բանտ: Շատերը փորձեցին փախչել: Որոշ մարդկանց մոտ ստացվեց, իսկ որոշների մոտ` ոչ: Շատերը նույնիսկ պատրաստում էին թունելներ կամ թաքնվում ավտոմեքենաների մեջ: Վեցելների ու Ստրցեկների ընտանիքը մի շատ հետաքրքիր տարբերակ էր ընտրել: Նրանք գնել էին նեյլոնե կտոր և իրենց սեփական օդապարիկը պատրաստել: Մի քանի ամիս պահանջվեց այս օդապարիկը պատրաստելու համար: Օդապարիկի օգնությամբ անվտանգ թռան պատի վրայով և վայրէջք կատարեցին Արևմտյան Բեռլինում: Այս դեպքից հետո Արևելյան Բեռլինում անհնար էր կտոր գնել:

9. Պասկալ Պեյաթ

Pascal PayetՊեյաթը երկու անգամ փախել է բանտից առևանգված ուղղաթիռով: Նա նաև կազմակերպել է երեք բանտարկյալների փախուստը` օգտագործելով նույն ուղղաթիռի մեթոդը: Դատապարտվել է 30 տարի ազատազրկման սպանության համար, որը կատարել է անվտանգության ավտոմեքենան գողանալիս: Իր առաջին փախուստն իրականացրել է 2001 թվականին` ուղղաթիռով: 2003 թվականին նորից բանտարկվել է, ապա փախուստի է դիմել մեկ այլ բանտից ու կրկին ուղղաթիռով, որը նրա չորս ընկերները գողացել էին օդանավակայանից: Այս դեպքից հետո նրա կալանավայրը փոխում էին ամեն երեք ամիսը մեկ` փախուստից խուսափելու համար: Պեյաթին նորից կարողացան գտնել և բանտարկել 2007 թվականի սեպտեմբերի 21-ին Իսպանիայում: Նա իրականացրել էր կոսմետիկ վիրահատություն, բայց հայտնաբերվել էր իսպանական ոստիկանության կողմից:

8. «Տեխասի յոթնյակ»-ը

The Texas Seven2000 թվականի դեկտեմբերի 13-ին 7 բանտարկյալներ, ովքեր հայտնի էին «Տեխասի յոթնյակ»-ը անվամբ, փախել են առավելագույն բարձր անվտանգության համակարգ ունեցող բանտից, որ գտնվում է Հյուսիսային Տեխասում: Նրանք շատ քրտնաջան աշխատել էին փախուստի պլանի վրա: Կարողացել են կռվել-հաղթել 7 վերահսկողների, 4 ուղղիչ սպաների և 3 բանտարկյալների, որ կապ չունեին գործի հետ: Ապա հագել են նրանց հագուստները, գողացել նրանց քարտերը և անձը հաստատող փաստաթղթերը: Այս ամենը իրականացրել են ճաշի ժամանակ` կեսօրին: Նրանք կարողացել են ներխուժել պահակային աշտարակ և գողանալ զանազան ատրճանակներ: Վերջում գողացել են բանտի ավտոմեքենան, որի օգնությամբ էլ փախել են բանտի տարածքից: Մի տարի անց նրանց գտել են:

7. Ջոն Դիլինգեր

John Dillinger WantedՋոն Դիլինգերը, ով հայտնի «Հանրային թշնամիներ» ֆիլմի ոգեշնչման աղբյուրն է, իրականացրել է բանկային կողոպուտ 1930 թվականների սկզբին Ամերիկայի արևմուտքում: Նա կողոպտել է առնվազն երկու տասնյակ բանկ և չորս ոստիկանության բաժանմունք: Երկու անգամ փախել է բանտից: Նա փախուստի իր սեփական մեթոդն է հնարել, որը կապ չունի ո´չ փորելու, ո´չ թունելների ու ո´չ էլ ջրատար խողովակների միջով մագլցելու հետ: Նա ստեղծել էր մի կեղծ ատրճանակ, որը պատրաստված էր օճառից և կոշիկը մաքրելու հեղուկից, և օգտագործում էր այն բանտից փախչելու նպատակով:

6. 150 կալանավորների փախուստը Նոր Մեքսիկայի բանտից

Prison in New Mexico2010 թվականի դեկտեմբերի 17-ին մոտ 150 բանտարկյալ փախել են Նոր Մեքսիկայում գտնվող պետական բանտից: Այս մեծ բանտային փախուստը մնաց աննկատ մինչև օրակարգային հաշվարկը: Տեղանքում տարածված են թմրամոլությունը և թրաֆիկինգը: Նախնական ուսումնասիրությունների համաձայն` ենթադրվում է, որ նրանց օգնել է բանտի անձնակազմը և ներկայումս բանտի կառավարիչը, ով հիմա անհետ կորած է համարվում: Հետաքննությունը ընթացքի մեջ է:

5. Բիլի Հեյզ – փախել է Թուրքիայի բանտից

Հայտնի գրող Բիլի Հեյզը դատապարտվել է 30 տարի ազատազրկման թուրքական բանտում 1970 թվականին: Նա 22 տարեկան էր, երբ ձերբակալվեց: Սկզբում բանտարկվեց 4 տարի ժամկետով, բայց շուտով իմացավ, որ պատժաչափը երկարացվել է մինչև 30 տարի և որոշեց փախչել: Նա արկածային ճանապարհ է ունեցել դեպի ազատություն: Վեց ամիս պլանավորումից հետո կռվել է բանտի պահակի հետ, գողացել նրա համազգեստը և փախել բանտից: Նրա հայրը նրան 2000 դոլար էր փոխանցել` դնելով գումարը լուսանկարների ալբոմում: Արտաքինը փոխելու նպատակով շիկահերը մազերը սև ներկեց և սկսեց իր ճանապարհորդությունը` շարժվելով դեպի սահման: Հասնելով ԱՄՆ՝ անվտանգության մեջ նա մի ինքնակենսագրական գիրք գրեց իր՝ բանտում մնացած ժամանակվա և բանտից փախչելու մասին:

 

4. Ֆրենք Մորիս, Քլերանսը և Ջոն Էնգլինը  – փախել են «Ալկատրաս»-ից

Սան Ֆրանսիսկոյում գտնվող «Ալկատրաս» կալանավայրը համարվում էր այն բանտերից, որից դժվար թե ինչ-որ մեկը կարողանար փախչել` հաշվի առնելով բարձր անվտանգության համակարգը, բանտախցերի` օրական տասներկու անգամ ստուգումը և ամենագլխավորը` Խաղաղ օվկիանոսով շրջապատված լինելու հանգամանքը: 34 բանտարկյալ փորձել են փախչել, բայց ոչ մեկին չի հաջողվել հասնել ափ: Ֆրենք Մորիսը և նրա ընկերները կարողացան փախչել այս բանտից: Պլանավորումը սկսեց այն ժամանակ, երբ նկատեցին, որ իրենց բանտախցերի ետնամասում գտնվող միջանցքը չի վերահսկվում: Այս միջանցքում էր գտնվում օդափոխության համակարգի՝ դեպի տանիք տանող հատվածը: 1962 թվականի հունիսի 11-ին երկու տարի պլանավորումից հետո Մորիսը որոշեց, որ արդեն փախուստի ժամանակն է:

3. Փախուստ «Մեյզ» կալանավայրից 

Maze Prison EscapeՓախուստն այս բանտից տեղի է ունեցել 1983 թվականի սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իռլանդիայում. 38 վարչական հանրապետական բանակի կալանավորներ փախան բանտից: Այս բոլոր բանտարկյալները բանտարկվել էին ծանր հանցագործությունների մեղադրանքով` սպանություն և ռմբակոծություն: Կալանավայրը առավելագույն անվտանգության համակարգ ունեցող բանտերից է: Այն համարվել է այնպիսի մի վայր, որտեղից անհնարին է փախչել, և այնտեղ էին ուղարկում ծանր հանցագործություն կատարած բանտարկյալներին: Ջախջախելով անվտանգության համակարգը` 38 կալանավորներ փախան բանտից: Մի քանի օր անց բանտարկյալներից 19-ը գտնվեցին: Փախուստի արդյունքում բանտի աշխատակիցներից մեկը մահացել է սրտի կաթվածից: 20-ը վիրավորվել են:

2. Փախուստ «Լիբի» կալանավայրից

Libby Prison BreakՎիրջինիայի «Լիբի» կալանավայրում արձանագրվել են ամենահամարձակ և ամենահաջողված փախուստները: 1864 թվականին 109 բանտարկյալների հաջողվել է փախչել և հասնել Ռիչմոնդ քաղաք: Միայն 59 կալանավորների փախուստը հաջողությամբ պսակվեց, մյուս 48 կալանավորներին կարողացան գտնել, իսկ երկուսը խեղդվեցին գետում:

1. Փախուստ «Ստալագ Լուֆտ» բանտից (մեծագույն փախուստ)

Այս փախուստը հայտնի է նաև որպես մեծագույն փախուստ: Այն հիանալի փախուստ էր նացիստական բանտարկյալի պատերազմական ճամբարից: 50 բանտարկյալներ կարողացան փախուստ իրականացնել 1943 թվականի հունվարին: Պլանավորված էր փորել թունելներ, սակայն նրանցից մեկին` Թոմին, բռնեցին և տեղափոխեցին մեկ այլ բանտ, մինչ նրանք կվերջացնեին թունելի աշխատանքները: Այնուամենայնիվ, նրանք իրականացրին փախուստը, սակայն պահակներից մեկը տեսավ 77-րդ բանտարկյալին` թունելից դուրս գալիս: 76 բանտարկյալներից միայն 3-ը կարողացան փախուստի դիմել: Բանտարկյալներից հիսունին սպանեցին, իսկ մնացածին կարողացան բռնել և ետ ուղարկել բանտ: Հետագայում հաշվարկը ցույց տվեց, որ փախուստի նախապատրաստական աշխատանքների համար բանտարկյալներն օգտագործել էին 4.000 մահճակալի տախտակ, 90 մահճակալ, 52 սեղան, 34 աթոռ, 10 փոքր սեղան, 76 նստարան, 1.219 դանակ, 478 գդալ, 582 պատառաքաղ, 69 լամպ, 1.000 ոտնաչափ էլեկտրական լար, 600 ոտնաչափ պարան, 3.424 սրբիչ ու 1.700 վերմակ: Այս փախուստի հիման վրա մի շատ հայտնի ֆիլմ է նկարահանվել 1963 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել