Մեկ-մեկ զարմանում եմ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների վրա և նրանց վարած կյանքի: Հաճախ մտածում են, եթե մի քանի հատ կլիպ ունեն, մի քանի տեղ նկարվում են, ուրեմն՝ հայտնի են և նրանց ամեն ինչ կարելի է: Ժամանակին, երբ Վաչե Ամարյանը հայտնվեց հայկական շոու բիզնեսում, շատերի համար նորություն էր, բայց հարցազրույցներ չէր տալիս մի պարզ պատճառով՝ գրագետ խոսել չգիտեր ) Այսինքն՝ այն պրոդյուսերները, ովքեր աշխատում էին Վաչեի հետ, նրան անհասանելի էին պահում, բայց հիմա Վաչեի լեզուն բացվել է, բայց ոչ միայն լեզուն, նաև աչքերը: Մի բան պարզ է դառնում՝ Վաչեն սերիալում այն է, ինչ որ կյանքում՝ քյառթու, գռեհիկ և լկտի: Օրինակ՝ մի սերիայում այնպես էր խաղում, որ տպավորություն էր՝ երբեք աղջկա երես չի տեսել:
Բանն այն է, որ նրա միակ հպարտության առիթը աղջիկներն են, իսկ մնացածը նրա համար կարևոր չէ: Երբ նայում եմ Վաչեի Ինստագրամը և նրա արած փոսթերը, հասկանում եմ՝ ինչ տեսակ մարդ է նա: 35-ամյա տղամարդը իրեն պահում է անչափահասի պես, նրա խոսելաոճը, երկրպագուների մեկնաբանություններին պատասխանելը դա են ապացուցում: Ափսոսում եմ, որ նա շատ հայ աղջիկների համար կարող է տղամարդու օրինակ լինել: