Armfootball.com-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծիք է հայտնել, որ իր թիմի մեծ տարիք ունեցող ֆուտբոլիստները դեռ կարող են օգտակար լինել թիմին:

-Միշտ էլ ցավալի է, երբ նման տղաներն իրենց կարիերայի ավարտին են մոտենում: Ժամանակը չի կարելի կանգնեցնել:

Բայց երբ նրանք հետևում են իրենց առողջությանը, երբ նրանց օգնում է ընտանիքը, երբ մարզիչը և ակումբի աշխատակիցները գրագետ աշխատում են, դա կարող է դանդաղեցնել կարիերան ավարտելու գործընթացը:

Ինչ վերաբերում է հենց Ռունիին, ապա ամեն ինչ կախված է նրանից: Նրա ցանկություններից և մտքերից: Նա մոտիվացիա ունի, իսկ դա գլխավորն է,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել