Այն, որ Իվետա Մուկուչյանը Եվրատեսիլից հետո լրիվ «զվյոզդը տարածա» դառել, փաստ է: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակներում ամեն կերպ փորձում էի ինքս ինձ համոզել, որ սխալվում եմ, բայց չէ: Իրեն Բեյոնսեի տեղը դրած երգչուհին ամբողջ նախագծի ընթացքում այնպես էր իրեն պահում, ասես ինչ-որ ավանդ ունի իր «պոդոպեչնի» Վահեի վոկալի կամ կատարողականության մեջ:
Հարգելի՛ս, Վահեի առաջին քայլերը տեսել ենք «Շանթի» եթերում ու լավ գիտենք՝ ով ու ինչպես Վահեին երգել սովորեցրեց: Նստած լինելով այնպիսի կայացած երաժիշտների շարքում, ինչպիսիք են Հայկոն, Արամ MP3-ն ու Արշակյան քույրերը, Իվետան գոնե պիտի ներքուստ համեմատություն անցկացներ իր ու այդ մարդկանց միջև ու հաներ իր գլխից այդ երևակայական թագը, այլ ոչ թե ամեն երգի հետ ինքնահաստատվեր ու փորձելով բոլորին ցույց տալ, որ «ինքը էդ երգը անգիր գիտի», բեմի վրա երգողներից ավելի բարձր ձենով ձայնակցել: Ինչևէ, անցնենք առաջ։ Օրերս Իվետայի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր, որին հրավիրված էին գրեթե բոլոր լրատվամիջոցները:
Ու ի՞նչ է անում Իվետան… Նա գրեթե հրաժարվում է իր իսկ հրավիրած լրագրողների հարցերին պատասխանել՝ վիդիտե լի, նե դո վաս… Այ բալամ, մեկը չկա՞ բացատրի էս մեր աստղուլյաներին, որ մամուլի հետ շփվելը ոչ թե իրենց ցանկությունը պիտի լինի, այլ պարտականությունը: Թե՞ Սիրուշոյից են սաղ խոնավություն քաշում՝ տեսեք-տեսեք, ես էլ եմ անհասանելի, ես էլ եմ ինձ թանկ պահում ու ամեն մեկի հարցին չեմ պատասխանում: Բայց կներեք, Սիրուշոն էնքան դաստիարակված ու տակտով մարդ ա, որ նույնիսկ փողոցում իրեն հարց ուղղած լրագրողին է հարկ համարում պատասխանել, էն դեպքում, երբ իր ընտանեկան ստատուսը թույլ է տալիս սահմանափակել «անձնական տարածք» ուրիշների մուտք գործելը:
Մի խոսքով՝ իջի՛ր ամպերից, Իվետա, ու Ղարաբաղի դրոշը սեփական փիառի համար Եվրատեսիլում բարձրացնելով դու ազգի հերոս չես դարձել, որ քեզ հենց ազգի հերոսի տեղն ես դրել: Առանց այն էլ տհաճ էր սեփական նախաձեռնությամբ Ղարաբաղի անունից ինքդ քեզ պադդերժկա անող ուղղաթիռի տրյուկդ, որը հավանաբար կարծել ես, թե ոչ ոք չի հասկանա՝ բացի քեզնից: Ոտքերդ երկար են, էդ շատ լավա, բայց որ խելք․․․ Մի խոսքով՝ աստղայինը տարածներին մեկը թող իմաց տա, որ իրենք շաաատ ծիծաղելի են: