Image result for իիհ նախագահԻրանը և Հայաստանը ունեն գրեթե հավասար ռազմավարական նշանակություն միմյանց համար այս տարածաշրջանում: Մի կողմից Իրանը կարծես հարավային ամրոց լինի Հայաստանի համար, որն ինչպես ամբողջ Այսրկովկասը, այնպես էլ մեզ պաշտպանում է Մերձավոր Արևելքից փչող ահաբեկչական և վտանգներով լի քամիներից, մյուս կողմից էլ Հայաստանը Իրանի համար ունի հյուսիսային ամրոցի դեր, որն անսասան է պահում Իրանի հյուսիսային հատվածը և հենց արգանդում չորացնում պանթյուրքիստական այն ծրագրերը, որոնց իրականացման համար Ադրբեջանական Հանրապետության ձեռքում չի թողնում ո՛չ տեղեկատվական և ո՛չ էլ ռազմական ռեսուրս՝ պարպելով ԱՀ-ի համապատասխան ռեսուրսները:

«Հյուսիսային և հարավային ամրոցների» ամրության ու անառիկության գրավականը Հայաստանի և Իրանի հարաբերությունների համակողմանի խորացումն է, տնտեսական և քաղաքական հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի վրա, նաև առաջիկայում ռազմավարական և անվտանգության համատեղ պլատֆորմի ձևավորումը:

Հայաստան անունով «հյուսիսային ամրոցի» այլընտրանք Իրանը ո՛չ այսօր և ո՛չ տեսանելի ապագայում չի ունենալու: ԻԻՀ նախագահի Հայաստան այցը երկկողմ համագործակցության բացարձակ նոր փուլի սկիզբն է դնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել