Ես մի բան չեմ հասկանում. ու՞մ են պետք մեր երկրում ցանկացած տեսակի ընտրությունները, եթե արդյունքում այդ ընտրություններից ոչինչ կախված չէ: Քաղաքական ընտրություններից իբրև մի շատ գոհ էինք, հիմա էլ հերթը հասել ա արվեստի բնագավառի անարդար ընտրություններին, որտեղ սովորականի պես կրկին «մարդահաշիվ» չի շարքային ընտրողի կարծիքը: Դրել, Եվրատեսիլի պատվիրակի ընտրությունը դարձրել են՝ նախընտրական քարոզարշավ ասեմ, դեբատներ ասեմ... Չգիտեմ էլ ինչ ասեմ... Այ բալամ, մի լավ, կարգին, տեղը-տեղին երգիչ-երգչուհի չունե՞նք մեր էս տաղանդաշատ երկրում, որ ընկել եք՝ տաղանդ եք փնտրում ռուսաստաններով մեկ: Ու մինչ Արծվիկը արդեն Եվրատեսիլ մեկնելու ճամպրուկն ա հավաքում, մի քանի օր առաջ էլ X factor-ի Սևակնա հայտարարել, որ հաջորդ տարի Հայաստանից ինքը պիտի Եվրատեսիլ գնա: Է գնացեք… Բա էդ դեպքում էստեղի երեխեքը ի՞նչ անեն… Գնան Ռուսաստանի անունից Եվրատեսիլին մասնակցե՞ն… Երկրի հեղինակության մասին եք խոսում, սերնդի՝ Հայաստանից հիասթափվելու ու դրսերում մի բանի հասնելու ցանկությունն եք քննադատում, հարգելի պաշտոնյաներ: Բա մի հատ էլ դուք մի բան արեք, որ Հայաստանում ապրող սերունդը իրեն լավ զգա, Հայստանում մեծացած երգիչը իրեն գնահատված զգա: Ինչի՞, օրինակ, հաշվի չեք առնում էս կարգի բաները, այ Եվրատեսիլի կազմակերպիչներ: Երկու շաբաթ ա՝ անընդմեջ հեռուստադիտողի մաքսիմալ ձայները Մարտան ա հավաքում: Սա ձեզ ոչինչ չի ասու՞մ... Չեք հասկանո՞ւմ, որ մենք մեր աչքի առաջ մեծացած երգչուհուն ենք ուզում տեսնել Եվրոպայի բեմին, ում տեսնելիս մեկը կասի՝ վայ իմ դասարանցին, մյուսը կասի՝ իմ ընկերջ քույրը, իսկ երրորդն էլ կասի՝ էս ոնց ա մեծացել, էս էն պուճուր Մարտան չի՞, որ քաղաքում մանկական համերգ չկար, որ չերգեր էնտեղ: Իսկ Արծվիկին մասին ի՞նչ կասեն... Մաքսիմում՝ հա՜, էս էն ռուսական «Գոլոսի» աղջիկնա... ու վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել