Barometer.am-ը գրում է.
Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Daily Sabah-ին:
Պետդեպի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է, որ անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն որևէ մեկը չի տուժել:
Ինչպես հաղորդում է թուրքական "Հուրիեթ" պարբերականը՝ այդ վայրում գտնվող ոստիկաններն անմիջապես չեզոքացրել են կրակողին և ձերբակալել նրան: Հարձակվողը ոստիկանական մեքենա նստելիս ասել է. "Ալլահով եմ երդվում, մեզ հետ խաղ մի արեք":
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20161220/24501/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել