Related imageԱդրբեջանական հասարակությունը ԱՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչներին «հայկական արմատներ ունենալու և հայ լինելու» մեջ մեղադրելու համար նոր առիթ է ստացել: Պարզվում է` ԱՀ-ում գրանցված գրեթե բոլոր թռչնաբուծարանները, ըստ ԱՀ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցների, ինկուբացիոն ձվերի գնման ոլորտում համագործակցում են Թուրքիայում գրանցված մի կազմակերպության հետ, որը համասեփականատիրության սկզբունքով պատկանում է երկու հայ գործարարների: Արդյունքում ստացվում է, որ ԱՀ գյուղատնտեսության մի ամբողջ ոլորտ գտնվում է հայ գործարարների տնօրինության տակ: Սա է պատճառը, որ ԱՀ հասարակության մեջ կրկին սկսել են հիշել իրենց պաշտոնյաների հայ (?) լինելու մասին` համարելով, որ միայն ԱՀ-ում առկա ազգակցական կապերի շնորհիվ են «հայ գործարարները» կարողանում այդ երկրում մեծ քանակով ինկուբացիոն ձվեր վաճառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել