Barometer.am-ը գրում է.
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" 35-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահություն է հայտնել, որ եթե ցանկանա, ապա կկարողանա խաղալ նաև 50 տարեկանում:
"Հիանալի եմ զգում ինձ: Չնայած նրան, որ 35 տարեկան եմ` մտածում եմ և զգում եմ ինձ, ինչպես 20 տարեկանը: Կարծում եմ, որ եթե ցանկանամ, կարող եմ խաղալ նաև 50 տարեկանում: Սակայն նման բան դժվար թե տեղի ունենա: Ես կարմիր գինու պես եմ՝ տարիների հետ ավելի լավն եմ դառնում",- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20161219/24458/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել