Barometer.am-ը գրում է.
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Ժոզե Մոուրինյուի գլխավորած "Մանչեսթեր Յունայթեդը" հյուրընկալվեց "Վեսթ Բրոմվիչին":
Խաղն ավարտվեց "կարմիր սատանաների" հաղթանակով՝ 2:0: Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Հանդիպմանը չմասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել "Տոտենհեմի" (1:0) հետ խաղում: Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը կմասնակցի "Սանդերլենդի" հետ խաղին:
"Մանչեսթեր Յունայթեդը" հանդես էր գալիս հետևյալ մեկնարկային կազմով. Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Ռոխո, Դարմիան, Էրերա, Կերիկ, Պոգբա, Լինգարդ, Իբրահիմովիչ, Ռունի
Այս խաղից հետո "Մանչեսթեր Յունայթեդը" 30 միավորով ամրապնդվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
"Վեսթ Բրոմվիչը" 23 միավորով 7-րդն է:
"Վեսթ Բրոմվիչ"-"Մանչեսթեր Յունայթեդ"՝ 0:2
Գոլերը՝ Իբրահիմովիչ (5, 56)