Օրեր առաջ տեղեկացանք, որ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, ազգային բարերար Միքայել Արամյանցի դղյակ-ամառանոցը, որը գտնվում է Ախթալայում և ներկայումս անմխիթար վիճակում է, ընդգրկվել է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Այդ առիթով հիշեցնենք, որ 1900-ականների սկզբին այս ամառանոցի տարածքում է կառուցվել նաև Հայաստանում առաջին մեծ թենիսի համար նախատեսված խաղահրապարակը՝ կորտը: Այնպես որ, կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ վերականգնել այդ կորտը, և գուցե հետագայում այստեղ անցակացնել Միքայել Արամյանցին նվիրված մեծ թենիսի մրցումներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1184962968284900&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել