Barometer.am-ը գրում է.
Այն բանից հետո, երբ Չինաստանի մայրաքաղաքում հայտարարվեց էկոլոգիական սպառնալիքի “կարմիր” մակարդակ, Պեկինի իշխանությունները որոշել են կանգնեցնել կամ մասամբ կրճատել մոտավորապես 1200 գործարանների աշխատանքը, հայտնում է Reuters-ը: Ձեռնարկությունների մեծ մասը՝ մոտավորապես 700 գործարան, պետք է ամբողջովին կանգնեցվեն, իսկ 500-ը՝ կրճատեն արտադրության ծավալները:
Մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել սմոգի պատճառով դուրս չգալ տներից: Ենթադրվում է, որ այն քաղաքում կմնա մինչև հաջորդ շաբաթվա կեսը:
Նյութի աղբյուր՝ http://barometer.am/news/top-news/20161217/24407/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել