Դեռ 18-րդ դարում Բենջամին Ֆրանկլինն ասել է, որ մահից և հարկերից ավելի խուսափելի բան չկա աշխարհում: Ձեզ եմ ներկայացնում աշխարհի 10 ամենատարօրինակ հարկերը, որոնք կարող են զարմացնել և նույնիսկ ծիծաղ առաջացնել:


1.Հարկ գիպսի համար (Ավստրիա)

Հարկի պատճառն այն է, որ Ավստրիայում զբոսաշրջիկները շատ են զբաղվում լեռնադահուկային սպորտով, ինչի արդյունքում առաջանում են բազմաթիվ կոտրվածքներ:

 2.Հարկ խաղաղության համար (Գվինեայի Հանրապետություն )

Չնայած Գվինեայի խաղաղ պայմաններին՝ մինչ օրս տեղի բնակչությունը հարկ է վճարում խաղաղության համար, որը կազմում է 17 եվրո:

3.Հարկ գոմաղբի համար (Էստոնիա )

Հարկի այս տեսակը ձեզ մոտ կարող է ծիծաղ առաջացնել, սակայն այն իրականում գոյություն ունի Էստոնիայում: Պատճառն այն է, որ գոմաղբը ամենաշատ մեթան արտադրող նյութն է:

4.Հարկ արևի համար (Բալեարական կղզիներ)

Հարկը սահմանվել է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ Բալեարական կղզի-առողջարաններում: Մեկ օրվա հարկն այստեղ կազմում է 1 եվրո: Ի դեպ, 2012 թվականին Բալեարական կղզիներ են այցելել 10,4 միլիոն տուրիստներ:

5.Հարկ barbecue-ի համար (Բելգիա)

2007 թվականի ապրիլին բելգիական Վալլոնիա տարածաշրջանի կառավարությունը համաշխարհային տաքացման դեմ պայքարի նպատակով ընդունեց նշված հարկը: Հարկը կազմում է 20 եվրո՝ յուրաքանչյուր խորովածի համար:

6.Հարկ միանգամյա օգտագործման ձողիկների համար (Չինաստան)

Հարկը սահմանվել է 2006 թվականին էկոլոգիական նպատակով: Բանն այն է, որ Չինաստանում ամեն տարի օգտագործվում և դեն է նետվում շուրջ 45 մլդ միանգամյա օգտագործման ձողիկ, ինչի համար հատվում է 25 մլն ծառ:

7.Հարկ դաջվածքների և պիրսինգի համար (ԱՄՆ)

Օրենքի ընդունման պատճառն այն է, որ վերջիններս կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների հարուցիչ, ինչպիսիք են հեպատիտը, ՄԻԱՎ-ը և տուրբերկուլյոզը: Հարկը սահմանվում է դաջվածքի գնի 6%-ի չափով:

8.Հարկ ստվերի համար (Վենետիկ)


9.Հարկ քաղաքացիական ամուսնության համար (Չինաստան)


10.Հարկ թմրանյութերի համար (ԱՄՆ)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել