Բիլլ Գեյթսը հաճախ է դպրոցներ հյուրընկալվում և միշտ կիսվում է իր փորձով ու գլոբալ խնդիրների վերաբերյալ տեսակետներով : Բոլոր ելույթների վերջում նա նշում է 11 կանոնների մասին, որոնք, ինչպես նա է կարծում, չեն սովորեցնում դպրոցում: Նա ասում է, որ մեր ժամանակը ծնել է երեխաների, ովքեր կտրված են իրականությունից ու պատրաստ չեն գոյատևել դաժան կյանքում:
Կանոն 1 : Կյանքն անարդար է. համակերպվեք:
Կանոն 2: Հասարակությանը բացարձակ հետաքրքիր չէ ձեր ինքնագնահատականը: Ձեզնից սպասում են ձեռքբերումներ:
Կանոն 3: Դուք չեք աշխատելու տարեկան 60.000 դոլլար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա պաշտոնյա սեփական վարորդով մինչև չվաստակեք թե առաջինի, և թե երկրորդի համար:
Կանոն 4: Եթե դուք կարծում եք,որ ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ՝ դա դեռ ոչինչ է: Սպասեք, մինչ տնօրեն կունենաք:
Կանոն 5: Համբուրգեր պատրաստելը ցածր է ձեր արժանապատվությունի՞ց : Ձեր տատիկներն ու պապիկները մտածում էին հակառակը: Նրանց համար համբուրգեր պատրաստելը հնարավորություն էր կյանքից կառչելու համար:
Կանոն 6: Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում՝ ձեր ծնողների մեղավորությունը չէ: Հերիք է նվնվաք ու սկսեք սովորել ձեր սխալների վրա:
Կանոն 7: Ծնողները միշտ չեն եղել այնքան անհետաքրքիր, ինչքան որ հիմա ձեզ թվում է: Միգուցե ձեր հանդեպ տածած անընդհատ հոգածությու՞նն է նրանց այդպիսին դարձրել: Այնպես որ մինչ անցած սերունդին քննադատելը նախ սկսեք ձեզնից:
Կանոն 8: Միգուցե ձեր դպրոցում լավ չէ անհաջողակին անհաջողակ անվանել, բայց սա չի գործում կյանքում: Որոշ դպրոցներում արդեն անհնար է մնալ նույն դասարանում, որովհետև քննություններ տալու հնարավորություններն այնքան են ,որքան հարկավոր է հաջորդ դասարան տեղափոխվելու համար: Կյանքում ամեն ինչ այլ կերպ է:
Կանոն 9: Կյանքը չի բաժանվում կիսամյակների:Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ ու ձեր տնօրենը չի օգնելու վերագտնել ինքներդ ձեզ: Դուք ստիպված կլինեք անել դա միայնակ՝ օգտագործելով ազատ ժամանակը:
Կանոն 10: Հեռոստացույցով չեն ցուցադրում իրական կյանքը: Իրական կյանքում չի ստացվի ամբողջ օրը նստել սրճարանում ու զրուցել ընկերների հետ:
Կանոն 11: Զգույշ եղեք ՛՛գիրք կրծող ՛՛-ներից : Նրանցից մեկը կարող է դառնալ ձեր կառավարիչը դպրոցն ավարտելուց հետո:
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/01/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել