Շմայսը Թևան Պողոսյանին ասում է՝ դու լավ գործ տվող կաշխատես: Սա էն բանի համար, որ Թևան Պողոսյանը Ազգային ժողովում պահանջում էր, որ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներին բացահայտեն: Բոլոր էն մարդիկ, ովքեր կարծում են, որ հանուն օրինականության հանցանքը մատնանշելը գործ տալ է, ուրեմն՝ Շմայս են, որովհետև Շմայսը մտածողության տեսակ է, հակապետական, ապօրինի և հակամարդկային տեսակի հավաքական կերպար: Զարմանալին այն է, որ այս մտածողությունը միավորում է ամեն արտաշնչելուց իշխանությանը քրֆող, անհաջողակ սոցիալական պառազիտ Գագասիկին, որը երրորդ երեխան ունեցել է պետությունից 1 միլիոն դրամ «պոկելու» համար, և սույն Գագասիկի միլիոնի վրա աչք դրած ստորաքարշ պետական ծառայողին, ով գարշահոտ քծնանքով ամեն օր հաճոյանում է իր արքունական ցմփոր շեֆերին: Սրանք բոլորը համարում են, որ օրենքի համար խոսալը գործ տալ է: Իսկ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են օրենքը, ովքեր մերժում են քուչի մակարդակի տհաս ճշմարտությունները և ցանկանում են մաքրել Հայաստանը էս Ավգյան ախոռներից, ուրեմն՝ գործ տվող են: Բայց եթե պետք է Հայաստանը խելքի բերել գործ տալով, ուրեմն՝ գործ տալը մեծագույն առաքինություն է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր բանական ու ազնիվ քաղաքացի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: