ՖԲ-ացված Հայաստան եւ այդ Հայաստանում ձեզ տեր աստծու տեղ դրած որոշ «սկզբունքայիններ», իբր հայացք եւ դիրքորոշում ունեք, ձեր իրավունքն է, ապրեք դրանց մեջ, բայց եւ մի հարձակվեք այլոց վրա, ովքեր ձեր նման չեն մտածում եւ ունեն այլ դիրքորոշում: Շուշանը բաց եւ հրապարակային արտահայտում է իր դիրքորոշումը եւ դա ազնիվ է, իսկ դուք պարզապես «փողոցի կռիվ» եք անում... եւ անզորությունից անձնական վիրավորանքներ եք հասցնում:
Մի անցեք մարդու եւ մարդկայինի սահմանը, սոցցանցերը մի դարձրեք չարության ցանցեր.... Վստահ եմ՝ այս գրառումից հետո իմ հասցեին եւս անառողջ աղմուկ կտարածեք, բայց նախապես ասում եմ` պատասխանելու արժանի չեմ համարելու:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/margarit.yesayan/posts/489609987767936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել