Ներկայացնենք ևս մի դրվագ Կոմիտասյան մասունքներից։ 1914 թվականի հունիսին Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերության 5-րդ համաժողովին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, անվանի երաժշտական քննադատ Լուի Լալուայի նախագահությամբ (նկարում՝ ձախից): Համաժողովի ընթացքում նա կարդում է երկու նախատեսված զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Այնուհետև Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված երրորդ զեկուցումը՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով, որը նույնպես լայն արձագանք է ունենում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1176809462433584&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել