Barometer.am-ը գրում է.
Ի՞նչ է հարկավոր, որպեսզի տղամարդը սիրի Ձեզ անկեղծ և միշտ լինի Ձեր կողքին: Որպեսզի հարաբերությունները չլինեն բարձիթողի վիճակում, անհետաքրքիր ու սառը, հարկավոր է, որ կինը միշտ արտահայտի իր երախտագիտությունը, սերը, խնամքն ու ուշադրությունը:
1.Այնպես արեք, որ նա զգա, որ հարկավոր է Ձեզ, որ իր ներկայությունն անհրաժեշտ է Ձեր կյանքում: Տղամարդիկ նույնպես ուզում են իմանալ, որ պետք են Ձեզ, որ կարող են օգտակար լինել, որ ցանկալի են:
2.Քնքուշ եղեք, գրկեք նրան առանց առիթի, բռնեք ձեռքը, համբուրեք այտը, այս ամենի կարիքը նա ունենում է, սակայն կարող է և չասել:
3.Նրան Ձեր օգնությունն առաջարկեք, երբ կիսվում է Ձեզ հետ իր խնդիրներով կամ խորհուրդ է հարցնում Ձեզնից: Կապ չունի, որ կարող եք ընդհանրապես չհասկանալ այն ոլորտից, որում նա խնդիր ունի, ուղղակի ցույց տվեք, որ անկեղծ պատրաստ եք օգնել նրան՝ ցանկացած հարցում:
4.Հետաքրքրվեք այն բաներով, որոնք դուր են գալիս նրան, այսպես նա կզգա, որ ուզում եք ավելի մոտիկ լինել իրեն, և որ աշխարհը միայն Ձեր շուրջը չի պտտվում:
5.Ձեր սիրելիին հաճոյախոսություններ արեք, այո, նրանք նույնպես հաճոյախոսությունների կարիք են զգում:
6.Օրը ինքներդ ծրագրեք, ոչ միշտ է տղամարդու համար հեշտ՝ մտածել, թե ուր գնալ, ինքներդ մի հաճելի վայր ընտրեք և առաջարկեք նրան միասին այցելել այնտեղ:
7.Նրանից խորհուրդներ հարցրեք, սա նրան դուր կգա:
8.Շնորհակալ եղեք նրան, այն ամենի համար, ինչ անում է Ձեզ համար:
9.Կարողացեք լսել, սա շատ կարևոր է:
10.Ասացեք նրան, որ սիրում եք, սա երբեք ավելորդ չի լինի: