London Chess Classic-ում մեկնարկում է Լևոն ԱրոնյանըBarometer.am-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը (2785) դեկտեմբերի 9-ին մեկնարկում է London Chess Classic-ում: Grand Chess Tour հերթական փուլի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2823), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2809), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավը (2804), ամերիկացի Ուեսլի Սոն (2794), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2779), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2779), հոլանդացի Անիշ Գիրին (2771), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2760) և անգլիացի Մայքլ Ադամսը (2748):

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Ադամսի հետ: Մյուս զույգերն են. Կրամնիկ - Տոպալով, Նակամուրա - Սո, Վաշյե - Լագրավ - Գիրի, Կարուանա - Անանդ:

Պարտիաների մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել