«Չեյնջ» սիթքոմի դերասանուհի Մարիամ Մելիքյանն օրեցօր ավելի է փոխվում ու հեռանում իր բնական կերպարից: Հիշո՞ւմ եք՝ «Yere1» սիթքոմի ժամանակ ինչ արտաքին ուներ Մարիամը: Բնական է, որ արդեն չեք հիշում:
Մարիամն այդ ժամանակ դեռ չուներ տատուաժ արած հաստ հոնքեր, չէր մեծացրել շուրթերը և արհեստական թարթիչներ չէր տեղադրում: Նա շատ հասարակ, բայց ուրիշների ֆոնին առանձնացող արտաքին ուներ: Իսկ այսօր Մարիամը չի տարբերվում պլաստիկ վիրաբույժների սեղանից իջած իր մյուս «բախտակիցներից»: Նա կորցրել է իր անհատականությունը և դարձել ստանդարտ գեղեցկության չափանիշների կրող: Իսկ այդ չափանիշների գեղեցիկ կամ տգեղ լինելն արդեն ճաշակի հարց է: Ինձ համար սա գեղեցիկ չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել