Հայկական հեռուստաէկրանին բազմաթիվ գեղեցկուհիներ կան, որոնց տարիքն իմանալուց հետո մի տեսակ ծանր զգացողություն ես ունենում: Պարզվում է՝ մեր հայտնի գեղեցկուհիներից շատերը, ովքեր ունեն հասունացած ու առնվազն 30 անց կնոջ արտաքին, իրականում 19, 20, մաքսիմում 25 տարեկան են: Նայում ես նրանց ու մտածում՝ լավ բա 30-40 տարեկանու՞մ ինչ տեսք են ունենալու այս աղջիկները: Իսկ ահա Գայանե Ասլամազյանի տարիքն իմանալուց հետո բոլորովին հակառակ զգացողություններ ունեցա, որովհետև նրան երբեք 30-ից բարձր տարիք չէի տա: Իսկ իրականում Գայանեն 40 տարեկան է ու բոլորովին էլ չի փորձում թաքցնել այդ փաստը: Հարցն այն չէ, որ Գայանեն շատ խնամված ու գեղեցիկ կին է, որովհետև գեղեցիկ լինելու հսամար կնոջ տարիքը ոչ մի նշանակություն չունի, հարցն այն է, որ Գայանեի արտաքինը բոլորովին չի փոխվել վերջին 15 տարիների ընթացքում: Նայելով Գայանեին՝ կարծում եմ, որ նա չի փոխվի նաև 15 տարի հետո, որովհետև կան մարդիկ, որոնց երիտասարդությունը իսկապես հավերժ է, ու Գայանեն, հավանաբար, այդ եզակի երջանիկներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել