10. Ալկատրաս կալանավայրը
Այս բանտը գտնվում է Կալիֆորնիայում: Այն համարվում է աշխարհի ամենաշատ PR արված բանտը: Նրա մասին ֆիլմերը մեկ տասնյակով չեն սահմանափակվում: Կալանավայրը ծառայել է որպես փարոս, ռազմական ամրոց և վերջապես 1963 թվականին վերածվել է գաղութի: 29 տարիների գործունեության ընթացքում ոչ մի բանտարկյալ չի կարողացել փախչել բանտից: Այն շրջափակված է ջրով:
9. Սերեսո Չետումալ կալանավայրը
Այս բանտի կալանավորներն իրենց բոլոր խնդիրները լուծում են բռնցքամարտի միջոցով: Գաղութը հայտնի է նաև նրանով, որ այնտեղ կազմակերպվում են հիանալի արվեստի ծրագրեր, որոնց միջոցով բանտարկյալները սովորում են և ավելին են իմանում արվեստի մասին: Կալանավայրի պահակն ասում է, երբ տարակարծություն կա, կալանավորները հագնում են ձեռնոցներն ու հայտնվում միանգամից բռնցքամարտի ռինգում, մոտ երկու փուլից հետո վեճը փակված է: Կարելի է ասել, որ շատ խելացի է մտածված: Բանտը տեղակայված է Մեքսիկայում:
8. Բեսթոյ կղզու կալանավայրը
Այն միակն է իր տեսակի մեջ` այն էկոլոգիական է: Տեղակայված է Նորվեգիայում: Էկոլոգիական բանտի էկոլոգիական տարրը կապ չունի այնտեղ գտնվող հանցագործների տեսակի հետ: Կալանավայրն օգտագործում է արևային վահանակներ՝ էներգիա ստանալու նպատակով, իսկ սննդի մեծ մասն արտադրվում է հենց բանտում, ինչպես նաև դրա շրջակայքում: Այստեղ ուտելիքը շատ որակյալ է, իսկ ուտելիքի մնացորդը վաճառվում է այլ բանտերի վրա: Այսպիսով, նրանք բավականին մեծ գումար են աշխատում և բավականին մեծ գումար տնտեսում:
7. Արանջուեսի կալանավայրը
Հետաքրքիր է, որ այս կալանավայրում կան հարմարավետ ընտանեկան անկյուններ: Մարդիկ հնարավորություն ունեն հաճելի ժամանակ անցկացնելու իրենց ընտանիքի հետ կալանավայրում գտնվելու ընթացքում: Այն տեղակայված է Իսպանիայում: Այստեղ կան մանկապարտեզներ, մանուկների համար խաղահրապարակներ, իսկ պատերին դիսնեյ կերպարներ են նկարված: Գաղափարը կայանում է նրանում, որ երեխաները կապվեն իրենց ազատազրկված ծնողների հետ, որպեսզի նրանց մոտ այնպիսի տպավորություն չլինի, թե իրենց ծնողները կամ ծնողը ազատազրկված է: Ընդհանուր առմամբ 36 առանձին ընտանեկան անկյուն կա, բայց դրանցից ոչ բոլորն են զբաղեցված: Հիմնականում ընտանեկան անկյունները պատկանում են ամերիկացիներին: Կան նաև հինգաստղանի ընտանեկան անկյուններ, որոնք շատ մաքուր են:
6. «ADX» կալանավայրը
Այն գտնվում է Կոլորադոյում: Ասում են, որ այն ապահովված է հնարավոր առավելագույն անվտանգությամբ: Այն սկսել է գործել 1994 թվականից: Կալանավորներին թույլատրվում է դուրս գալ խցերից ամեն շաբաթ միայն ինը ժամով: Նրանց չի թույլատրվում շատ շփվել միմյանց հետ: Կալանավայրը նախատեսված է երկրի ամենավատ հանցագործների համար: Սա մի վայր է, որից իրոք պետք է վախենալ: Ավելի մանրամասն ինֆորմացիա կալանավայրի մասին կարելի է հեշտությամբ գտնել առցանց:
5. Սարկ կալանավայրը
Սա աշխարհի ամենափոքր կալանավայրն է: Այն գտնվում է Սարկ կղզու վրա: Կառուցվել է 1856 թվականին: Եթե նայեք նկարը, կարող եք տեսնել, թե իրականում ինչքան փոքր է կալանավայրը: Կալանավայրում միայն երկու կալանավոր կարող են տեղավորվել, և այն հաճախ օգտագործվում է գիշերելու համար: Եթե չշտկեք ձեր պահվածքը, հնարավոր է, որ ձեզ ուղարկեն իսկական բանտ անորոշ ժամանակով: Այնուամենայնիվ, ո՞ւմ մտքով է անցել կառուցել նման փոքր կալանավայր:
4. Կրեստի կալանավայրը
Այն հայտնի է որպես աշխարհի ամենաբանուկ կալանավայր: Տեղակայված է Ռուսաստանում: Բանտում կարող է տեղավորվել 3.000 մարդ: Հետաքրքիր է, բայց բանտում միշտ առնվազն 10.000 կալանավոր կա: Յուրաքանչյուր բանտարկյալի թույլատրվում է լոգանք ընդունել ամեն օր 15 րոպե, և յուրաքանչյուրին տրվում է 4 քմ տարածք:
3. Լեոբեն կալանավայրը
Այս կալանավայրը համարվում է հինգաստղանի: Այն գեղեցիկ, գրասենյակային, ապակուց պատրաստված կառույցի տեսք ունի: Այս կալանավայրը տեղակայված է Ավստրիայում, իսկ զվարճալին այն է, որ կալանավորների մեծ մասն այնտեղ են հայտնվել գողության համար: Չգիտես ինչի, բայց ավստրիացիները հակված են գողության: Գողերի ցուցանիշը երկրում 40% ավելին է, քան Միացյալ Նահանգներում: Հետաքրքիր է նաև այն, որ փոքր հանցագործություններ են գործում, որպեսզի հայտնվեն այնտեղ, քանի որ կալանավայրի պայմանները բավականին լավն են:
2. Սեբու կալանավայր
Այստեղի բնակիչներն աշխարհի ամենահայտնի կալանավորներն են: Բազմաթիվ տեսանյութեր կարելիէ գտնել, որտեղ կալանավորները պարում են տարբեր երգերի ներքո` բանտի ներսում: Կալանավայրում կարող է տեղավորվել առնվազն 1.500 մարդ. այն այդքան մեծ է: Բանտում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ և որոշ մարդկանց համար այստեղ մնալն այնքան էլ ձանձրալի չի թվում:
1. Սան Պեդրո կալանավայր
Առաջին տեղում է այս կալանավայրը, որտեղ կալանավորներն իրենք գնում են իրենց համար սենյակներ: Բոլիվիայի գլխավոր քաղաքում գտնվող ամենամեծ կալանավայրն է: Կալանավայրում կա շուրջ 1.500 կալանավոր: Այն ամենևին նորմալ բանտ չէ. երեխաները խաղում են շրջակայքում, կան խանութներ, ռեստորաններ, հյուրանոց և, որ ամենակարևորն է` աշխատատեղեր: Պատուհանները մետաղով պատված չեն և դժվար տեսնեք պահակների, համենայն դեպս` համազգեստով: Այստեղ կարող եք ապրել այնպես, ինչպես ուզում եք: