Barometer.am-ը գրում է.
Ըստ kp.ru-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրի միջև փոխհարաբերությունների կարևոր և արդիական հարցերը:
Մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը, կես ժամ տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուկակովի խոսքով` Թրամփը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՌԴ ղեկավարի հետ ինտենսիվ աշխատանք ծավալելու գործում: ԱՄՆ-ի ապագա ղեկավարը պատրաստ է զարգացնել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի հետ՝ որպես երկրի, այնպես էլ անձամբ ՌԴ առաջնորդ Պուտինի հետ:
Հաղորդվում է, որ Պուտինն ու Թարմփը խոսել են Սիրիայում հնարավոր համատեղ գործունեություն ծավալելու մասին: Զրույցի ընթացքում Ուկրաինայի հարցն ընդհանրապես չի քննարկվել: