Ես չեմ սիրում որևէ իրական մարդու մասին առաջին դեմքով գրված պատմվածք ու բանաստեղծություն։ Որովհետև նաև լրագրող եմ ու հասկանում եմ՝ վերջն ինչ ա լինելու։ Իսկ վերջը սա ա։ Մեր տղան նման բան չի ասել, սա գրել ա իմ ֆռենդներից Աշոտ Ասատրյանը ապրիլյան օրերին։ Սիրուն տեքստ ա ստացվել, բայց բոլորին գցել ա մոլորության մեջ։ Ու անգամ մայրն ա հիմա կարծում, թե տղան նման բան ա ասել։ Ախր գործնականորեն անգամ ոչ մեկ էդքան խառնված վիճակում չէր հասցնի մեր տղայի բառերը հատ-հատ գրեր ու հիշեր, լիրիկական զեղումների ժամանակ չկար։
Էդ օրերին էլ մի աղջիկ կորած Ադամի անունից էր պատմվածք գրել՝ իր մտորումների մասին։ Շատերը ասեցին՝ ըհըն, եթե մտածմունքները համացանցում են հայտնվել, ուրեմն՝ մեր տղան ողջ ա, գտնելու ենք։ Թե ոնց էինք միահամուռ մղկտում հետո, հիշում եք։
Մի՛ վերցրեք սենց պարտավորվածություն ձեր վրա։ Մի՛ խոսեք մարդկանց անունից, որովհետև Էդ բառերի տակից դուրս չեք գալու։ Դե հիմա գնացեք մեկդ, էս պայծառ տղայի մորն ասեք՝ գիտեք, Ձեր էրեխու վերջին բառերը, որ աղոթքի պես անգիր արած անընդհատ կրկնում եք, ընդամենը մեկի պատմվածքն ա, որը տվյալ օրերին ուղղակի շատ կարդացվեց։ Ստեղծագործող մարդը տասնյակների զգացմունքների հետ ա խաղում, պիտի նրբանկատ լինի ու ուշադիր էս հարցերում։ Լրագրողներից մեկը թող ճշտեր հերոսի ռազմընկերներից՝ արդյո՞ք վերջին պահին կապ ա տվել, արդյո՞ք նման բան ա ասել։ Էսպիսի բան չի լինի, եթե բառի նկատմամբ մի քիչ պատասխանատու լինենք։ Գրելը հեշտ ա, հուզելը՝ էլ ավելի։ Բայց չի կարելի անհերքելի ճշմարտությունների վրա խաղալ, դա թույլ տարբերակ ա։
Մի՛ գրեք առաջին դեմքով տեքստեր, խնդրում եմ։ Ամեն ինչի մասին չի, որ պետք ա գրել։