Այս և բազմաթիվ այլ լուսանկարներն ու արխիվային նյութերը ճանաչված ռեժիսոր Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» վավերագրական ֆիլմից են: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը, ֆիլմն առաջադրվել է այս տարվա «Էմմի»-ի տարածաշրջանային մրցանակի: «1915 թվականի կանայք» ֆիլմը բացահայտում է հայ կանանց հերոսական դերը, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ինչպես նաև պատմում է այն հումանիստ կանանց մասին, ովքեր հասել են նրանց օգնության աշխարհի տարբեր մասերից: Նշենք, որ Պարետ Մարոնյանի «1915 թվականի կանայք» ֆիլմը հաջորդում է նրա մեծ համբավ ձեռք բերած «Ցեղասպանության որբերը» ֆիլմին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1148058611975336&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել