Արևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թվականը Կրակե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ FashionYan.com-ն առանձնացրել է գալիք տարվա կենդանակերպի նշանի առանձնահատկություններն ու բնավորության գծերը, որոնք կօգնեն նախապատրաստվել Ամանորին։

03

Աքաղաղը համարվում է նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։ Այն հետաքրքրասեր է, շփվող։ Սիրում է ուշադրություն գրավել և հաղթել ցանկացած մարտում։ Աքաղաղը պրակտիկ է և ինչ-որ տեղ՝ նաև հաշվենկատ, ահա թե ինչու գալիք տարին լավագույնն է ճակատագրական որոշումներ կայացնելու համար։

Չնայած իշխող բնավորությանը՝ Աքաղաղը տանել չի կարողանում մենակությունը, այդ իսկ պատճառով 2017-ին կարելի է ավելի հաճախ ընկերներով մեծ ճանապարհորդություն, արշավներ կազմակերպել կամ ընտանեկան աղմկոտ հավաքույթներ։

012

2017 թվականի գույները կարմիրը, դեղինը, ոսկեգույնն ու նարնջագույնն են, ուստի ամանորյա դեկորացիան, ինչպես նաև տոնական զգեստը պետք է ընտրել հենց այդ երանգների մեջ։ Տոնածառը զարդարելիս անպայման պետք է շեշտը դնել լույսերի, գունավոր շղթաների վրա։ Տարվա տարերքը կրակն է, ուստի անպայման շատ մոմեր ունեցեք տանը։ 2017-ի տոնական սեղանից ցանկալի է, որ բացակայեն թռչնամիսն ու դրանից պատրաստված զանազան ուտեստները։

88

Աքաղաղը չի սիրում էժանագին զարդեր, ուստի Նոր տարին ավելի լավ է դիմավորել ոսկյա կամ այլ թանկարժեք զարդերով։ Հագուստը նույնպես ցանկալի է, որ կարված լինի թանկ կտորներից։ Նախապատվությունը տվեք տարվա գույներին, որոնք նշեցի վերևում, ինչպես նաև բնական երանգներին ու նախշերին։ Խուսափեք գիշատիչ կենդանիների նախշերով հագուստից, որպեսզի չվախեցնեք Աքաղաղին։ Դիմահարդարումը նույնպես պետք է լինի վառ։ Կարմիր շրթներկը տեղին կլինի, ինչպես երբևէ։

05

Կարմիր կամ Կրակե Աքաղաղն իր իրավունքների մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 28-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել